Կանխարգելում և բուժում տանը
Գիշերվա թագուհին կամ ննջարանի փշոտ հյուրը
Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Գիշերվա թագուհին կամ ննջարանի փշոտ հյուրը
Իհարկե խոսքը կակտուսի մասին է, որը ժողովուրդն անվանում է գիշերային թագուհի, իսկ այդ անվանումը նա ստացել է մյուս սենյակային բույսերից խիստ տարբերվելու համար: Ի տարբերություն մյուս սենյակային բույսերի, որոնք ցերեկն են թթվածին արտադրում, կակտուսը ցերեկը «քնում է», իսկ գիշերը` թարմացնում օդը: Այդ պատճառով շատ օգտակար է կակտուսը գիշերը պահել ննջարանում:
Ամերիկայի հնդիկները կակտուսը օգտագործել են դեռ հնում` որպես շինարարական հումք, սնունդ, կեր անասունների համար, դեղ եւ այլն: Ներկայումս մեքսիկացի գիտնականներն ապացուցել են, որ կակտուսից կարելի է ստանալ վիտամիններ, հորմոններ, գինի, տեխնիկական սպիրտ, օճառ, դեզոդորանտ եւ այլ կենսական անհրաժեշտության նյութեր: Բոլիվիայում ու Պարագվայում ամենասիրելի ազգային ուտեստը խաշած կամ տապակած կակտուսն է, իհարկե, այն պատրաստվում է կակտուսի հատուկ տեսակից: Նույնիսկ կակտուսի առանձին տեսակներից պատրաստում են նոր տարվա քաղցրավենիք, որը շատ համեղ է: Կակտուսը շատ է գործածվում հարավ-ամերիկյան երկրների ժողովրդական բժշկության մեջ, քանի որ դրանց տեսակներից շատերը ուժեղ հակաբիոտիկներ են պարունակում:
Որպես դեղամիջոց՝ օգտագործում են կակտուսի ցողուններն ու ծաղիկները: Կակտուսը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ստենոկարդիայի դեպքում: Կակտուսից պատրաստված հոմեոպատիկ պրեպարատը շատ լավ օգնում է թույլ սրտամկանի, սրտի հատվածում սեղմոց զգալու դեպքում: Բացի այդ, կակտուս փորձում են ընդունել մարսողական խնդիրներ ունեցողներն ու Ցավոտ դաշտանային ցիկլի դեպքում: Այս հոմեոպատիկ պրեպարատի կողմնակի ազդեցությունների մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Շատ անգինայով հիվանդացողներին խորհուրդ է տրվում ծամել կակտուսի տերեւը, եւ նրանք մեկընդմիշտ կմոռանան դրա մասին: Ասթմայի ժամանակ խորհուրդ է տրվում աղալ կակտուսի տերեւներն ու ստացված 0,5կգ զանգվածին խառնել 0,5 լիտր կագոր եւ նույնքան էլ մեղր: Այս ամենը խառնել ու թողնել 20 օր: Խմել 1ճաշի գդալից` ուտելուց առաջ: Իհարկե, նման դեղատոմսը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի խնդիրներ ունեցողներին: Կակտուսից պատրաստված պրեպարատները խիստ հակացուցված են մարդկանց, ովքեր տառապում են ցիստիտով ու թութքով:
Կակտուսի պտուղները ևս կարելի է օգտագործել, քանի որ դրանք եւս ուտելի են: Վերջինիս համը նման է կիվիին, իհարկե, այն մի վատ կողմ ունի` շատ փշոտ է, իսկ ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է ազատվել այդ փշերից:
Կարծիք կա, որ կակտուսն իր կյանքում ծաղկում է ընդամենը մեկ անգամ, բայց դա այնքան էլ այդպես չէ` ճիշտ խնամելու դեպքում նա ամեն տարի էլ կծաղկի: Մասնագետները գտնում են, որ հալվեն` ալոէն եւս պատկանում է կակտուսազգիների թվին, եւ այն համարում են բուժիչ կակտուս: Հալվեն հաճախ գործածվում է կոսմետոլոգիայում, քանի որ այն պարունակում է շատ եթերային յուղեր, մոտ 20 ամինաթթուներ, վիտամին E, C, B եւ այլ սնուցող ֆերմենտներ ու սնուցող միկրոէլեմենտներ:
Կոսմետոլոգիայում ալոէն օգտագործվում է վերքերի ապաքինման, բորբոքված ակնեների բուժման նպատակով: Այն շատ է օգտագործվում մազաթափության ու արագ աճի համար:
Բալզամ 100 հիվանդության դեմ
Այսպիսի անվանում ունի մեր նամակագիրներից մեկի համար` գինու հալվեի ու մեղրի բաղադրությամբ պատրաստված թուրմը: «Այն հին ու արդյունավետ միջոց է բոլորի համար: Օգնում է բարձրացնել դիմադրողականությունն ու ազդում տրամադրության վրա: Այն ակտիվացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1 բաժին հալվեի հյութ, 2 բաժին չոր կարմիր գինի եւ 2 բաժին բնական մեղր: Այս ամենը խառնել այնքան ժամանակ, մինչեւ մեղրն ամբողջությամբ կլուծվի, ապա թողնել 1 շաբաթ, իհարկե, անհրաժեշտ է երբեմն խառնել: Հետո պատրաստի խառնուրդը ընդունել 1 ճաշի գդալից օրվա մեջ 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ: Այս խառնուրդը նաեւ շատ օգտակար է մրսածության բորբոքային պրոցեսների դեպքում: Միայն պետք է զգույշ մնան ալերգիկները»:
02.02.2009 Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
23.02.2015
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
05.02.2015
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
17.09.2014
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
01.09.2014
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
14.07.2014
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
26.06.2014
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
03.06.2014
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
02.06.2014
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
06.05.2014
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
07.08.2013
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
21.05.2013
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
22.04.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYp9SDKI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ